Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից. այդ մասին տեղեկացրել է ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԲԴԽ-ից տեղեկացրել էին, որ Գագիկ Ջհանգիրյանը Երևանի հիվանդանոցներից մեկում հետազոտման ու բուժման փուլ է անցել ու վիրահատվել է։