Մակրոնը փորձել է «խելքի բերել» խելագարված Բայդենին․ «Նյու Յորք Փոստ»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է «խելքի բերել» իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին, որը մտադիր է սահմանափակել նավթի ներկրումը Ռուսաստանից, գրում է մեկնաբան Սթիվեն Հեյվորդը «Նյու Յորք Փոստ»-ի հոդվածում։

Նրա կարծիքով՝ G7-ի վերջին գագաթնաժողովը ամենավատն էր Ջիմի Քարթերի՝ Սպիտակ տանը գտնվելուց ի վեր։ Լրագրողը կարծում է, որ Բայդենի մասնակցությամբ միջոցառմանը և 1979 թվականին Ճապոնիայում կայացած հանդիպմանը միավորում է «ամերիկացի խենթ նախագահի» ներկայությունը։ Այսպիսով, Բայդենը, պաշտպանելով ռուսական նավթի գնային սահմանափակումներ մտցնելու գաղափարը, կոչ է անում Մերձավոր Արևելքի երկրներին մեծացնել այդ ռեսուրսի մատակարարումը Արևմուտք։

«Այս շաբաթ Էմանուել Մակրոնը փորձել է նրբորեն խելքի բերել նախագահ Բայդենին, որն, ըստ երևույթին, պատրաստվում է կրկնել Քարթերի բոլոր քաղաքական սխալները: Բայդենը Սաուդյան Արաբիա այցի նախօրեին հույս ուներ մեծացնել նավթի արդյունահանումը, Մակրոնը նրան հայտնել է, որ սաուդցիները և Պարսից ծոցի մյուս խոշոր արտադրողներն արդեն մոտ են առավելագույն հզորությանը և չեն կարողանա օգնել Բայդենին, նույնիսկ եթե ցանկանան»,- ասել է Հեյվորդը։

Ինչպես գրում է Հեյվորդը, Բայդենը չի նկատում, որ եվրոպական երկրները ցանկանում են թուլացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները, որոնք սպառնում են ավելի շատ վնասել իրենց տնտեսությանը, քան Ռուսաստանին, և միևնույն ժամանակ փրկել իրենց դեմքը։