Արցախում նշվում է Քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական տոնը

Հուլիսի 1-ին Արցախի Հանրապետությունում նշվում է ԱՀ քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական տոնը։

Մասնագիտական տոնը մեկնարկեց Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցից։

Ծաղիկներ խոնարհելով հող հայրենիի համար նահատակված հերոսների շիրիմներին և ձեռնպահ մնալով հանդիսավորության հատուկ երանգավորումներից, ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը օպերատիվ խորհրդակցության ձևաչափով հանդիպեց քննչական կոմիտեի անձնակազմի հետ։

Արձանագրելով գործունեության ցուցանիշները և նախանշելով ծառայության արդյունավետության բարձրացման ուղիները, հրապարակվեցին մասնագիտական օրվա առթիվ ԱՀ Նախագահի հրամանագրով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, գործընկեր կառույցների ղեկավարների և ԱՀ քննչական կոմիտեի նախագահի՝ ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ ծառայողներին պարգևատրելու մասին հրամանները։

Եզրափակիչ խոսքում ԱՀ քննչական կոմիտեի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ պահանջեց նոր եռանդով լծվել գործառութային պարտականությունների կատարմանը որդեգրելով՝ «Անաչառություն և որակ» ուղենիշը։

Հետպատերազմյան ժամանակաշրջանով պայմանավորված, քրեական գործերի շարունակական աճի պայմաններում մենք պարտավոր ենք գերլարել մեր ուժերը, աշխատել ինչպես նախաքննության որակի բարձրացման, այնպես էլ դատավարության կողմերի բոլոր իրավունքների անշեղ ապահովման ուղղությամբ։ Լիարժեք արդարության մթնոլորտի ամրապնդումն Արցախի Հանրապետության գոյության և զարգացման կարևոր նախադրյալ է, եզրափակեց ԱՀ քննչական կոմիտեի նախագահը։