ՔՊ-ն արագորեն ավարտեց Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոններից զրկելու քվեարկությունը

ԱԺ-ն աննախադեպ արագությամբ՝ գաղտնի քվեարկության ավարտից 10 րոպե անց արդեն հրապարակեց արդյունքները։
Այսպես, գաղտնի քվեարկության արդյունքներով ՔՊ պատգամավորները միաձայն՝ 66 պատգամավորով քվեարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի և Վահե Հակոբյանին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից ազատելու օգտին: