Գերմանացի քաղաքական գործիչը հայտարարել է, թե Զելենսկին խելքը թռցրել է

Վլադիմիր Զելենսկին «խելքը թռցրել է», քանի որ Արևմուտքից պահանջում է լարել իրավիճակը Ուկրաինայում՝ խաղաղության կոչ անելու փոխարեն, Nachdenkseiten-ում գրել է Գերմանիայի պաշտպանության նախարարության նախկին պետքարտուղար Վիլի Վիմերը։

«Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Զելենսկին կոչ է արել ՆԱՏՕ-ին բաց կոնֆլիկտի մեջ մտնել Ռուսաստանի հետ: Հասկանալի կլիներ, եթե նա խաղաղություն պահանջեր իր երկրի համար:  Փոխարենը Զելենսկին բղավեց, թե «ամպեր են կուտակվում»,- ասվում է հոդվածում։

Ըստ Վիմմերի՝ բոլոր «հակամարտող տերությունները» պետք է աշխատեին խաղաղ ճանապարհով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կոնսենսուսի հասնելու ուղղությամբ՝ արդեն հատուկ ռազմական գործողության առաջին ժամերին, նման հնարավորություն եղավ նաև Մադրիդի գագաթնաժողովում։ Սակայն դա ոչ ոք չարեց, քանի որ «ներկայիս իրավիճակը ակնհայտորեն համապատասխանում է Արևմուտքի շահերին ու ծրագրերին»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Մոսկվան հնարավորություն չի տեսնում, որ Ուկրաինային թույլ տրվի վերադառնալ Ռուսաստանի հետ բանակցություններին։ Նա նաև նշել է, որ երբ Կիևը ցանկանա վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ, Մոսկվան կգործի «տեղում» ստեղծված իրավիճակից և հաշվի կառնի ազատագրված մի շարք շրջանների՝ Կիևի իշխանությունների վերահսկողությանը վերադառնալու պատրաստակամությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։