Քիսինջերը խոսել է Ուկրաինայի հակամարտության երեք հնարավոր ելքերի մասին

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը կարող է ավարտվել երեք տարբեր ճանապարհներով.

Առաջին տարբերակը ենթադրում է Ռուսաստանի վերահսկողություն Դոնբասի մեծ մասի, ինչպես նաև Սև ծովի երկայնքով ցամաքային գոտու վրա։ Քիսինջերի կարծիքով՝ դա կլինի Մոսկվայի հաղթանակը։

«ՆԱՏՕ-ի դերն այնքան վճռորոշ չի լինի, որքան համարվում էր նախկինում»,- ենթադրել է Քիսինջերը Spectator ամսագրին տված հարցազրույցում։

Երկրորդ ելքը, նրա կարծիքով՝ Ռուսաստանին «դուրս բերելու» փորձն է Ղրիմից, որը վերամիավորվել էր նրա հետ հատուկ գործողությունից շատ առաջ։ Քիսինջերը ենթադրել է, որ սցենարը կարող է սրել հակամարտությունը։

Իսկ երրորդ տարբերակը նախատեսում է վերադարձ մինչև փետրվարի 24-ի իրավիճակին։

«Իրավիճակը, հավանաբար, որոշ ժամանակով կսառեցվի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։