«Դիմադրություն» շարժման ակցիան՝ ԱԺ մուտքի մոտ. ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել

«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից:

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել այդ հատվածում՝ այդ թվում կարմիր ու սև բերետավորներ: Նրանք կենդանի շղթայով փակել են Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց մտնող հատվածը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 1-ին ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրել՝ Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու օրակարգով:

Ընդդիմադիր պատգամավորները նիստին չեն մասնակցում։