ԱՄՆ-ը պետք է վերադառնա ՀԳՀԾ և չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները. ՄԱԿ

ՀԳՀԾ-ի և ԱԽ 2231 բանաձևի իրագործման թեմայով նիստում ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը կոչ է արել ԱՄՆ-ին վերադառնալ ՀԳՀԾ և չեղարկել հակաիրանական պատժամիջոցները: Գրում է ParsToday-ը:

Ընթերցելով 2231 բանաձևի գործադրման վերաբերյալ ԱՄԿ գլխավոր քարտուղարի զեկույցը, Ռոզմարի Դի Կարլոն ԱՄՆ-ին ևս մեկ անգամ կոչ է արել չեղարկել հակաիրանական բոլոր պատժամիջոցները, իսկ ԱԽ անդամ երկրներին և մասնավոր հատվածին հորդորել է առևտրային հարաբերություններ հաստատել  Իրանի հետ:

Նա նշել է, որ ՀԳՀԾ-ը հաղթանակ էր չտարածման ու բազմակողմանիության ուղղությամբ, սակայն այս պահին այն հայտնվել է բարդ վիճակում:

Անցած շաբաթ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ԱԽ-ին ներկայացրեց զեկույց՝ 2231 բանաձևի գործադրման մասին, որում նշել է, որ ՀԳՀԾ-ն Իրանի միջուկային խնդրի լուծման միակ ուղին էր և բազմակողմ դիվանագիտության  հաղթանակ:

ՄԱԿ գլխավոր քարտուղարն իր զեկույցում ողջունել է դիվանագիտական ​​քայլերը՝ բանակցությունների տեսքով, որոնք ուղղված են կողմերի՝ ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորություններին վերադառնալուն: Նա նաև համաձայնության կողմերին սերտ համագործակցության կոչ է արել: