Ինչո՞վ է զբաղված «բանծիկով չագուչը»․ զբաղված է ժողովրդի տված մանդատը խլելով

Ժողովրդավարական մանդատն ու հակաժողովրդավարական մուրճը։

Ինչո՞վ է զբաղված «բանծիկով չագուչը», զբաղված է ժողովրդի տված մանդատը խլելով` լռեցնելու արտաքին քաղաքական ձախողումները, Բերձորի հանձնումը, Հայոց Մեծ Եղեռնի մոռացումը, Հայ Դատի արհամարհանքը, հայրենավաճառումն ու պետականդավությունը։

Հետաքրքրքական է այն, որ ներպետական ու արտաքին քաղաքական օրակարգը թողած`«մարդիկ» զբաղված են Իշխան Սաղաթելյանին` ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից զրկելու հարցով, բացի այս`«ժողովրդավարության բաստիոնում» ժողովրդի մանդատակիրը զրկվում է մանդատից, ինչ է թե«բաստիոնային իշխանությունը» որոշել է` Սաղաթելյան Իշխանը չպետք է լինի ԱԺ-ում, սա ցուցիչն է` սույների համար մանդատն ինքնանպատակ է, սեփական մանդատը պահպանելով` այլին մանդատից զրկելը` անձնական երազանքի իրականացում, քաղաքական նպատակի իրացում, անձնային հաշվեհարդար` որպես հավասարաչափ անալոգիա այն դեպքերին, ինչպիսիք են վարչապետ«Քաջ Նազարի» վախերով ու բացասական հույզերով պայմանավորված հարուցաված քաղաքական հետապնդումները։ Եվ վերջին հաշվով` մի՞թե Իշխանի բացակայություններն ըստ համապատասպան իրավական նորմերի ու կարգավորումների Ձեզ թույլ են տալիս խլել «ժողովրդի մանդատը»։

Իշխանը ԱԺ փոխնախագահի պաշտոնից կարող է նաև զրկվել, բայց դուք էլ` տիկնայք ու պարոնայք իրավաբռնաբարնե՛ր, պիտի զրկվեք հայկական ազգանուններից։

Ոչ թե հանուն Իշխանի պաշտոնի, այլ Հայաստանի համար տվածս քվեի համար վաղը` 10։30-ին, կլինեմ ԱԺ-ի դիմաց` ընդդեմ «բանծիկով չագուչի» և ընդդեմ դրա հարվածների` կոտրվող Հայաստանի Հանրապետության գլխին և հանուն Հայաստանի Հանրապետության։

 

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից