«Դիմադրություն» շարժումը առավոտյան 10.30 կհավաքվի ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ

Դիմադրություն» շարժումը վաղն առավոտյան կհավաքվի Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Երիտասարդի Ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։

«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից…»,– գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսել և այդ օրակարգով վաղը ԱԺ արտահերթ նիստ է գումարելու։