Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է․ Շարմազանով

Մանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, խարան է կապիտուլյանտ ու հողատու լինելը ։

Ռեժիմի ներկայացուցիչներ, հերիք է ընդդիմության ճակատագրից խոսեք։

Դուք «ձեր դարդը լացեք», որ թուրքի առաջ ծնկի եք եկել, հայրենիք եք հանձնել ու հանձնում ։

Դուք ձեր ճակատագրով մտահոգվեք, որ 5.000 հայ մարդու կյանքի ոչնչացման մեղավոր եք։

Իսկ թե ով մանդատից կզրկվի կամ պաշտոնից, դրանք «խուրդա» թեմաներ են:

Մանդատն ու պաշտոնը ձեր համար է ամեն բանից թանկ, նույնիսկ հայրենիքից։

Չնայած հայրենիք տվողների համար ի՞նչ հայրենիք։

Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից