Հայաստանում նախկինում գրանցված ընձառյուծներից մեկը կրկին նկատվել է «Արևիք» ազգային պարկում

ՇՄ նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ՝ հունիսին իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում, ֆոտոբռնիչ սարքերի կողմից, մայիսի 5-ին ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում կրկին արձանագրվել է Հայաստանում նախկինում գրանցված ընձառյուծներից մեկը։