Արդյո՞ք Հայաստանն է որոշում իր ապագան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

Հաղորդման հյուրն անդրադարձավ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Բերձոր, Աղավնո, Սուս բնակավայրերի հանձնման պարտավորությանը, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, և ասաց, որ պատերազմից հետո այս իշխանությունները ոչինչ չեն արել հանձնվող ճանապարհի համար այլընտրանքային ճանապարհ կառուցելու ուղղությամբ։ Փաշինյանը հիմա է մտմտում, որ պետք է ճանապարհ կառուցվի, սակայն մենք դեռ պատրաստ չենք դրան, չկա նախագիծ, չկա կառուցող։ Եվ այս պայմաններում մեր պետության համար այդ բնակավայրերը հանձնելով թշնամուն՝ բազմաթիվ ռիսկեր են առաջանալու։

Խոսեցինք Ալիևի ռազմաշունչ նկրտումների մասին, որն ամեն գնով ցանկանում է Զանգեզուրի միջանցքն իրականություն դարձնել և դրա համար անգամ իր զինված ուժերով է սպառնում Հայաստանին։ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ խոսելով խաղաղության օրակարգից՝ հայտարարել է, որ հնարավոր պատերազմի կանխման որևէ երաշխիք չի կարող տալ, քանի որ Ադրբեջանը դեռ մարտական է տրամադրված և այժմ Հայաստանի տարածքները օկուպացնելու հայտ է ներկայացնում։ Այս դեպքում հնարավո՞ր է նոր պատերազմ կանխատեսել։ Սոս Հակոբյանն ասաց, որ անգամ այդ դեպքում Հայաստանը պատերազմի պատրաստ չէ, քանի որ ապաշնորհ իշխանությունները ոչինչ չեն արել նոր հնարավոր պատերազմները կանխելու կամ պատերազմով թշնամուն հակադարձելու համար։

Որո՞նք են «Դիմադրություն» շարժման բացթողումները, արդյո՞ք ընդդիմությունն այժմ դրանք շտկելու մեխանիզմներ է ձեռնարկում։ Հաղորդման ընթացքում անդրադարձանք նաև Արթուր Վանեցյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու և սեփական պայքարը նախաձեռնելու մասին հայտարարությանը։ Ո՞րն է պայքարի նրա օրակարգը։

Մանրամասները՝ տեսանյութում