Արթուր Դավթյանին մեկ օր տվեցինք՝ մեր պահանջը կատարելու համար. զոհված զինծառայողի հայր (տեսանյութ)

«Հանդիպումը տվեց շատ կարճ, որովհետև մեկ պահանջ ներկայացրինք՝ գործը տեղափոխել ԱԱԾ»,- ասաց զոհված զինծառայողի ծնող Վիգեն Ազատյանը՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ քիչ առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո:

«Դա քննարկում կամ հարց ու պատասխան չէր, այլ պահանջ, որը հստակ փոխանցեցինք, ասել ենք՝ գործը պետք է ուղարկես ԱԱԾ և պատասխան չենք էլ ակնկալել: Ինքն ունի մեկ օր ժամանակ»,- նշեց Ազատյանը:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին անցկացնում Դատախազության շենքի առջև: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

Նրանք պահանջում են նաև, որ գործը քննվի առերևույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության և գործում ընդգրկվի որպես մեղադրյալ:

Ծնողներից 10 մարդ մտել էին Դատախազության շենք՝ իրենց պահանջը ներկայացնելու գլխավոր դատախազին։

Մանրամասները՝ տեսանյութում