Ռուսաստանի հետ փոխգործակցությանն ու հարաբերություններին հետամուտ ենք ռազմավարական հարաբերությունների շրջանակներում. Ռաիսի

Նշելով, որ ռազմավարական հարաբերությունների շրջանակներում Իրանը հետամուտ է Ռուսաստանի հետ փոխգործակցությանը՝ ԻԻՀ նախագահն ասել է. «Առևտրի և էներգետիկայի ոլորտում երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն հաշվի առնելով առկա կարողություններն այդ հարաբերությունները դեռևս ունեն ընդլայնման մեծ ներուժ»։ Գրում է ParsToday-ը:

Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի երեկոյան Թուրքմենստան կատարած այցի վերջում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների կողմից Հյուսիս-Հարավ միջանցքի ամրապնդման անհրաժեշտությունը և ասել. «Իրանն ու Ռուսաստանը լավ կարողություններ ունեն։ էներգետիկ ոլորտում, ներառյալ՝ SUAP համակարգում համագործակցության համար»:

Նշելով, որ Իրանի և Ռուսաստանի միջև բանկային և դրամավարկային հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ մեխանիզմները պետք է պարբերաբար ամրապնդվեն, Ռաիսին հավելել է. «Երկու երկրների միջև ֆինանսական փոխանակումները պետք է տեղի ունենան անկախ շրջանակում,  որպեսզի ոչ մի երկիր չկարողանա ազդեցություն կամ ճնշում գործադրել նրա վրա»:

ՌԴ նախագահը նաև գոհունակություն է հայտնել Մերձկասպյան ափամերձ երկրների վեցերորդ գագաթնաժողովի անցկացման և այաթոլլահ Ռաիսիի հետ կրկին հանդիպելու հնարավորության կապակցությամբ, նշելով. «Վերջին ամիսներին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ծավալն աճել է, և այդ ընթացքը պետք է շարունակվի»։

Պուտինը ողջունել է Իրանի նախագահի առաջարկը՝ ուժեղացնել երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ SUAP-ի շրջանակներում։

Ռուսաստանի նախագահը խնդրել է այաթոլլա Ռաիսիին իր ջերմ ողջույնները փոխանցել հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիին։