Մենք ջերմորեն ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը. Միրզոյան

Մենք ջերմորեն ողջունում ենք Հայաստանում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի որոշումը: Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Սա եւս մի հանգրվան է հայ-կանադական հարաբերությունների աստիճանական զարգացման գործում, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»,- նշել է նա։