Ամերիկյան ռազմաբազայի տարածքում թմրանյութ է սինթեզվել. ԶԼՄ-ներ

Բելգիայում գտնվող միջուկային զենքի ամերիկյան ռազմաբազայի տարածքում չեզոքացվել է «էքստազի» արտադրության լաբորատորիան, Agence France Presse-ին հայտնել են դատախազության աղբյուրները։

Լաբորատորիան հայտնաբերվել է հունիսի 22-ին, ավելացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գործողության ընթացքում երկու հոգի բերման է ենթարկվել, որոնք կապ չունեն բանակի կամ պաշտպանության նախարարության հետ։

France Presse-ը նշում է, որ խոսքը Բելգիայի Քլայն Բրոգել քաղաքում տեղակայված ռազմաօդային ուժերի ռազմակայանի մասին։ Այն, որ հենց այստեղ են պահվում միջուկային զենքի զինանոցները, հայտնի է դեռ անցյալ դարի 80-ականների վերջից, հավելել է պարբերականը։