Բայդենը Մադրիդում խախտել է թագավորական արարողակարգը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի` Մադրիդում կայացած գագաթնաժողովում խախտել է թագավորական
արարողակարգը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Այսպիսով, ամերիկացի առաջնորդը, հակառակ սահմանված կանոնների, նախ ողջունել է թագուհի
Լետիսիային, և ոչ թե թագավոր Ֆիլիպ VI-ին, իսկ դրանից հետո լուսանկարվելիս գրկել է թագուհու
գոտկատեղը։ 
Ավելի վաղ Le Raton թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենը նույնպես անհարմար
դրության մեջ է դրել Իսպանիայի թագուհուն, քանի որ ուշացումով է եկել և մոռացել է հանդիպման
սկզբում արևային ակնոցը հանել:
Սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենը թագավորական արարողակարգ է խախտում։ 2021թվականին նա և իր
կինը G7-ի գագաթնաժողովին ժամանել են ավելի ուշ, քան Եղիսաբեթ 2-րդ թագուհին: