Ասուլիս ու պատերազմ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Այլևս չեմ դիտում՝ վիրավորական է և խիստ կանխատեսելի։ Գրեթե անխուսափելի։ Թշնամու
դիրքորոշումներ, պատասխանատվությունից փախուստներ, մեղքի բաշխումներ, անհատական
անվանարկումներ։
Պետության օրինակարգ ղեկավարն այդպես չի խոսում։ Որքան հասկացանք՝ այսպես թե այնպես, պատերազմ
է գալիս… Պետք է պատրաստվել: Բայց ոչ նույն արյունոտ գետը նույն ձևով ու բովանդակությամբ
մտնելով։ Հայրենիք պահելու համար, վեր կանգնելով բոլոր անձնական նախասիրություններից ու
տրամադրություններից, մեզ քաղաքական-ռազմական-մեթոդաբանական նոր հրամանատարություն է
անհրաժեշտ` հրամայաբար և անմիջապե՛ս։
Անհրաժեշտ է նաև, որ ողջ հանրությունը, քաղաքական և քաղաքացիական բոլոր հատվածները զորավիգ
կանգնեն Բերձորին, Աղավնոյին, համահայկական ուժերով կառուցված և գործող մայրուղուն։ Փոփոխելու
որևէ իրավական հիմնավորում չկա։ Ներողություն եմ խնդրում 63 տարեկան, իրական արժեք կերտած
խմբագիրներից, մշակներից և գործիչներից՝ հատակ հասած նախկին գործընկերոջ մանր և վերջին հաշվով
ինքնաբացահայտող շեղման ու արտահայտությունների համար։ Ահա սա ենք մենք, և սրա համար պետք է
շտապ փոխվենք ու պատրաստվենք։

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

29 հունիսի
2022թ. Երևան