«Ազոտ»-ի մարտերին մասնակցել են վարձկաններ Վրաստանից, Բրիտանիայից և Հայաստանից

Օտարերկրյա վարձկանները Վրաստանից, Հայաստանից և Մեծ Բրիտանիայից մասնակցել են Լուգանսկի
Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում տեղի ունեցած ռազմական գործողություններին, «ՌԻԱ Նովոստի»-
ին հայտնել է չեչենական «Ախմատ» հատուկ ստորաբաժանման մարտիկը՝ Մալի (Փոքր) մականունով։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր արդյունաբերական գոտու և
Սևերոդոնեցկի օդանավակայանի ամբողջական ազատագրման մասին։
«Եղել է «Վրացական գումարտակ», «Անգլիական գումարտակ», Հայաստանից»,- ասել գործակալության
աղբյուրը։
Նա ընդգծել է, որ օտարերկրյա վարձկանները կռվել են Ուկրաինայի կողմից քիմիական գործարանի
տարածքում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր
Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։