Ինչի՞ պետք է ռուսի կողքից տանեին․ մարդկային կյանքը քաղաքական առևտրի առարկա ՞դարձնեն․ Խծաբերդում գերեվարվածների հարազատները ՌԴ դեսպանատան մոտ են

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում
Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց  զավակներին:
Գերեվարվածներից մեկի մայրը՝ Թամար Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ինչի՞ համար
տարան մեր երեխեքին, ում համար տարան, ոնց տարել են, թող էդպես էլ բերեն: Ռուսին ենք տվել, թող
ռուսն էլ բերի:
Երեկվա հանդիպումը ՌԴ հյուպատոսի հետ ոչ մի արդյունք չի տվել, մեզ արդեն 1,5 տարի օրական մի բան
խաբելով ճամփու են դնում: Ինչքա՞ն սպասենք, մենք չգիտենք՝ մեր երեխեքն ինչ վիճակում են էնտեղ:
Քաղաքական առևտուր են անում: Ռուսը կանգնած, ինչի՞ պիտի մեր երեխեքին տանեին: Էդ ինչպե՞ս է
լինում, որ ռուսը թուրքի համար բանակցում տալիս է, հայի համար չի բանակցում, որ տա: Թող նույնն էլ
էստեղ անի, թե՞ թուրքի հետ ավելի լավ է, քան մեր հայի: Հետո էլ ասում են՝ մենք բարեկամական ազգ ենք:
Ի՞նչ բարեկամ:
Մենք էստեղից չենք գնա, մինչև հարցին լուծում չտան: Մեր երեխեքի գլխին սարքեցին, տարան տվին, երբ
ռուսը կանգնած է եղել: Ինչի՞ պետք է ռուսի կողքից տանեին: Ոնց կազմակերպել տարել են, նույն ձև էլ
թող բերեն հասցնեն մեր երեխեքին մեզ: Ամեն անգամ երեխուն կանֆետ տալու պես ասում են՝ սպասեք, էս
պատոկին կգա, արդեն 5 ամիս ոչ մի պատոկ չի եկել»:
Նա նաև հավելեց, որ միայն Կարմիր խաչի միջոցով հեռախոսով 4 րոպե խոսում են ու վերջ. «Ասում են՝
լավ ենք, առողջականը լավ է ու վերջ: Թուրքը կողքը կանգնած, ի՞նչ պետք է խոսենք»:
Մեկ այլ ծնող էլ նշեց. «Մեզ ոչ մի պատասխան չեն տվել կառավարությունից: Եթե մեր երեխեքին ռուս
խաղաղապահների մոտից են տարել, բնական է, մենք այստեղ պետք է գանք: Եթե Ֆրանսիան գարանտ
կանգնած լիներ, կգնայինք Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Իշխանություններին էլ ենք դիմել, բայց
կոնկրետ պատասխան չեն տվել: Անտեղի մարդկանց տանեն պահեն, մարդկային կյանքը քաղաքական
առևտրի առարկա դարձնե՞ն»: