ՌԴ ՊՆ-ը զգուշացրել է Օդեսայի մերձակայքում քիմիական զենքով սադրանքի նախապատրաստման մասին.

Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները Օդեսայի մարզում սադրանք են նախապատրաստում ռուսական բանակի կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի ենթադրյալ կիրառմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հունիսի 18-ին հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն այդ նպատակով ժամանել են Ուկրաինայի առողջապահության նախարարության Պրիմորսկի առողջարան։

Նրանք հաստատության ղեկավարության հետ քննարկել են իբր քիմիական նյութերից տուժածներին ընդունելու, տեղավորելու և օգնություն ցուցաբերելու հարցերը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ Կիևի իշխանությունները ծրագրում են նման սադրանքներ տարածել արևմտյան լրատվամիջոցների և ինտերնետային տարբեր ռեսուրսների օգնությամբ։

Ավելի վաղ «Սպուտնիկ ռադիոն» հայտնել էր, որ Կիևը հարված է հասցրել Օդեսայի հիվանդանոցի շենքին՝ հանցագործության մեջ ռուս զինվորականներին մեղադրելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։