Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ դատարանն այսօր որոշում կկայացնի
ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահությամբ` դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր՝ հունիսի 28-ին, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բողոք են ներկայացրել։
Դեռևս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։