Հունիսի 29-ից հուլիսի 5-ն Արցախի ողջ տարածքում կդադարեցվի գազամատակարարումը․ «Արցախգազ»

Արցախի Հանրապետության տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա
տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած
ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը։
«Արցախգազ» ՓԲ ընկերությունն այս առթիվ հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը և
հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր
կանոնները։
Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ
կտեղեկացվի։