Բաքվի լկստան կատուն շատ ավելի գործնական քայլերով է նախապատրաստվում

Ադրբեջանը վերջապես ավարտեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի վիճակագրության թղթերով
ձևակերպելու գործընթացը՝ անընդհատ խմբագրումներով: 2021 թվականին ալիևյան վարչակարգը
հայտարարագրել էր 75647 մահ նախապատերազմական 2019 թվականի 55916 մահ ցուցանիշի
համեմատությամբ 19731 ավելի մահերով, որոնցից 3307-ը ձևակերպված էին որպես COVID-19-ի
պատճառով մահացածներ: Վերջին խմբագրությամբ վիճակագրության համաձայն 2019 թվականի մահերն
աճել են 274-ով՝ կազմելով 56190 մարդ, իսկ 2021 թվականի ցուցանիշն իր հերթին ավելացել է
միանգամից 3231-ով՝ հասնելով 78878-ի: Շտկվել է COVID-19-ի նախկին ցուցանիշը. 2020
թվականի 3307 մահացածների մի մասը՝ 665 ննջեցյալ, հաղթահարել են կորոնան, վերջին տվյալներով
տարօրինակ համաճարակի զոհերն արդեն 2642 են՝ կրկնակի պակաս 2021 թվականի ցուցանիշից՝ 5717:
Թվային բոլոր այս աճպարարությունները ակնհայտորեն հետապնդում և ունեին մեկ նպատակ՝ 20 հազարի
հասնող պատերազմական իրական կորուստների և շահիդների հրապարակայնացված թվային տվյալների
անհամապատասխանությունը ձևակերպել թղթերով: Իսկ հիմա ամենակարևորը՝ 2022 թվականի ապրիլ
ամսից սկսած մահացության վիճակագրական ցուցանիշները վերադարձվել են նախապատերազմական
վիճակին: Երկար-բարակ անելու, մեր բարբառով ասած՝ սար ու քոլ ընկնելու ժամանակ չկա, ոչ էլ
տրամադրություն՝ նոր պատերազմի համար լեգիտիմություն ձևավորելու հետ միասին, ինչի մասին
հայտարարեց գործող վարչապետը, Բաքվի լկստան կատուն շատ ավելի գործնական քայլերով է
նախապատրաստվում: Պլստալու երազանքներով ապրող բազմահազար ապուշներին ի գիտություն՝
խաղաղության օրակարգ չկա, չի եղել ու չի լինելու: Վերահաս պատերազմը կանխել կամ հաղթել ներկա
անողնաշար, անգործունակ, անմեղսունակ կառավարիչներով, ովքեր Մադրիդյան սկզբունքներին հակադրում
էին քմծիծաղ առաջացնող Քարվաճառյան հռչակագիրը, անկապություն չէ ուղղակի և ոչ էլ
հայրենադավություն, այլ բառի ուղիղ իմաստով էշություն:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից