Աշխաբադում տեղի կունենա Պուտինի և Ռաիսիի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռաիսին կհանդիպեն չորեքշաբթի օրը Աշխաբադում (Թուրքմենստան) կայանալիք Մերձկասպյան երկրների գագաթնաժողովի շրջանակներում: Գրում է ParsToday-ը:

ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը Թուրքմենստանում կմասնակցի մերձկասպյան  երկրների վեցերորդ գագաթնաժողովին, որտեղ առանձին կհանդիպի Իրանի և Ադրբեջանի նախագահներ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի և Իլհամ Ալիևի հետ։

Չորեքշաբթի օրը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակությունը, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին կմեկնի Աշխաբադ՝ մասնակցելու Մերձկասպյան  երկրների վեցերորդ գագաթնաժողովին:

Գագաթնաժողովում ելույթից բացի, ԻԻՀ նախագահը առանձին հանդիպումներ կունենա նաև մասնակից  երկրների ղեկավարների հետ: