Հերթական աննախադեպ բանը «թավշյա» Հայաստանում

Հերթական աննախադեպ բանը «թավշյա» Հայաստանում։

Մի քանի տասնյակ լրատվամիջոցներ բոյկոտել են ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող, երբեմնի լրագրողի մամուլի ասուլիսը։

ՀՀ պատմության մեջ սա 1-ին նման մասշտաբի դեպքն է, երբ «4-րդ իշխանություն» համարվող լրատվամիջոցները հրաժարվում են վարչապետին հարց ուղղելուց։ Սա նշանակում է, որ այսօր հայկական մամուլն անազատ է, կաշկանդված, վարչապետի և այլ բարձրաստիճան այրերի դռները փակ են նրա առաջ։

Տասնյակ լրատվամիջոցներ հրաժարվեցին վարչապետին հարց հղելուց, քանի որ նրանց հարցերն այդպես էլ չեն հրապարակվում ու ներկայացվում, մնում են չընթերցված և երկրի ղեկավարին տրվում են միայն այն հարցերը, որոնք նրան են ձեռնտու։ Այսօր սա արձանագրվեց վերջնականապես։ Հերթը միջազգային իրավապաշտպան կառույցների արձագանքինն է։

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյանէջից