ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային մեծ հեռահարությամբ հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարել. ՍիԷնԷն

Այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն նախատեսում է հայտարարել Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարման մտադրության մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակացմում ունեցած քաջատեղյակ աղբյուրին։

Այս օրերին Գերմանիայում գտնվող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հասկացրել էր, որ Միացյալ նահանգները մտադիր է Ուկրաինային փոխանցել ավելի կատարյալ հրթիռահին համակարգեր ու զինամթերք։

«Շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը կհայտարարի, որ Ուկրաինայի համար «օդ-ցամաք» դասի առաջադեմ համակարգեր է ձեռք բերել», – հայտնել է հեռուստաընկերության աղբյուրը։

Նրա խոսքով՝ Կիևն ավելի վաղ Վաշինգտոնից NASAMS զենիթահրթիռային համակարգերն էր խնդրել։ Սակայն նա չի մանրմասներլ, թե ստացե՞լ է արդյոք Ուկրաինան այդ տեսակի զենիթահրթիռային համակարգեր։

Հեռուստաալիքի զրուցակիցը նաև հայտնել է, որ հակահրթիռային համակարգերից բացի ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի նաև Կիևին ռազմական այլ օգնության, այդ թվում՝ զինամթերք ու հակամարտկոցային ռադարներ փոխանցելու մտադրության մասին։