ՆԱՏՕ-ն, Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան Մադրիդում քառակողմ գագաթնաժողով կանցկացնեն

Թուրքիան, ՆԱՏՕ-ն և դաշինքին անդամակցելու ցանկություն հայտնած երկու թեկնածու երկիր՝ Ֆինլանդիան ու Շվեդիան, Մադրիդում բարձր մակարդակով բանակցություններ կանցկացնեն։ Այս մասին, Anadoluի  փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:

Քալինի խոսքով՝ հանդիպումն անցկացվելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խնդրանքով։ Միևնույն ժամանակ նա նաև ընդգծել է, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Շվեդիային ու Ֆինլանդիային ուղղված՝ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը» ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու իր պահանջներից։

«Մեր մասնակցությունն այս գագաթնաժողովին չի նշանակում, որ մենք նահանջելու ենք մեր դրքերից», – ընդգծել է Քալինը։