Հայաստանի ընդդիմադիր դաշտն ինքնակազմակերպվում է բավականին համբերատար, խելացի ու հեռահար հաշվարկներով․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Նիկոլն ու կապիտուլյանտների խունտան, կարելի է ասել ամբողջությամբ մեկուսացվում են: Արտաքին աշխարհը թքած ունի նիկոլական իշխանության վրա: Ո՞վ կհարգի այն իշխանությանը, որը մի մահճակալից մյուսն է վազում` սպասարկելով ամենատարբեր, որպես կանոն իրար հակասող ու ազգային շահեր չունեցող օրակարգը: ՌԴ արտգործնախարար Լավրովի` Բաքվից արված վերջին հայտարարությունները շառաչյուն ապտակ էին նիկոլական պոլիշորային արտաքին քաղաքականությանը:
Արևմուտքը քամում է նիկոլիզմից առավելագույնը (ԱՄՆ նախկին նախագահ Ռուզվելտի`Նիկարագուայի երբեմնի դիկտատորի հասցեին արված կարճ քոմենթի ոճով): Արտաքին աշխարհի համար հեռանկար չունեցող հայկական իշխանությանը մեկուսացրել են այն աստիճան, որ վերջիններս իրենց գոյությամբ պարտական լինեն միայն դրսի ուժերի բարեհաճությանը:
Հայաստանի ժողովուրդը մեծ հաշվով անտարբեր է ու առայժմ կողք քաշված: Քաղաքական ընդդիմության հետ բոլոր հնարավոր կամուրջներն այրելուց հետո, նիկոլիզմն այն աստիճան է այլայլվել, որ վերջին հույսերը մնացել են 3-ից 5 մարդ պարունակող մի քանի փսևդո կուսակցություններ: Ընդհուպ անցել են ֆեյք Ռամկավարներ հորինելուն ու հետները նկարվելուն:
Նիկոլին արդեն բացահայտ բոյկոտում են նաև լրատվամիջոցները: Քաղաքական ճգնաժամը ցրելու Նիկոլի բոլոր փորձերն ավազե տնակի պես փլվում են ու երկրում չի մնացել քաղաքական ռեսուրս, որը մինչև վերջ կսատարի կապիտուլյանտին:
Հայաստանի ընդդիմադիր դաշտն ինքնակազմակերպվում է բավականին համբերատար, խելացի ու հեռահար հաշվարկներով: Ընդդիմադիր շարժման փողոցային պայքարն իր ծրագիր մինիմումն իրականացրել է: Կապիտուլյանտներն այլևս միայնակ ու խորքային են ուտելու իրենց եփած դավաճանական ճաշը, որն իհարկե մարսել չի ստացվելու և հայ ժողովրդի համբերության բաժակը շուտով լցվելու է:
Ոչ ոք բարոյական իրավունք չի ունենալու մեղադրել խորհրդարանական ընդդիմությանն անգործության մեջ: Ընդդիմության կողմից ամեն բան բավարար չափով արվել է, և ամեն նոր պրոբլեմի մասին բավարար չափով զգուշացվել է: Պայքարն էլ չի դադարում ու չի դադարելու, և ինչպես ասում են` գնդակը ժողովրդի դաշտում է:
Նիկոլն իր պատասխանատվության հետ մնացել է լրիվ մենակ: X պահին, կամ ինքն է փախնելու իր թիմի վրայից` ներքաղաքական ճգնաժամը վերածելով կոլապսի, կամ թիմն է փախնելու Նիկոլի տակից` ստեղծելով իշխանափոխության համար լիարժեք իրավա-քաղաքական դաշտ:
Արտաքին ուժերը շտապում են իրականացնել Նիկոլի ստորագրած թղթի (9 նոյեմբեր 2020) վերջին արարը` Բերձորն ու կյանքի ճանապարհը թուրքերին հանձնելը:
Թե թուրքերի կառուցած «ալտերնատիվ» ճանապարհն ինչքանո՞վ է ծառայելու Արցախին ու Հայաստանին` առայժմ հարց է: Փաստն այն է, որ նիկոլական կառավարությունը, դե-յուրե և դե-ֆակտո կրկին տարածքներ է հանձնելու: Դրանով Գորիսի ու հարակից շրջաններն ամբողջությամբ թիրախավորվելու են և Հայկական Բանակն առաջիկայում չի կարողանալու լիարժեք ապահովել Հայաստանի անվտանգությունը: Արցախի հարցում կախվածությունը դառնալու է անխուսափելի, իսկ Հայաստանով անցնելիք թուրք-ադրբեջանական միջանցքը` փաստացի:
Ներքին ու արտաքին շրջափակման մեջ հայտնված ու մեկուսացվող Նիկոլը, եթե ժամանակին ասում էր «Ելք կա», հիմա ասելու է «Ելք չկա»:
Ինչ վերաբերում է ուժայիններին շահագործելով` իշխանությունը պահելուն, ապա հարց է առաջանում. ի վերջո, ոստիկանն ինչու՞ պետք է վտանգելով իր ապագան ու կյանքը` մտնի նիկոլիզմի դավադիր պատասխանատվության տակ: Հատկապես, որ ոստիկանության ներսում ևս արշալույսները խաղաղ չեն:
Այս ամենը շատ լավ գիտակցում են կապիտուլյանտները, դրա համար ակտիվորեն անցել են հասարակության ուշադրությունը շեղող գործողությունների: Փորձում են կրկին օգտագործել հասարակության էմոցիաները, ավելացնել պոպուլիզմի չափաբաժինը, ամենաստոր ձևով սևացնել ընդդիմադիրների կերպարները, գլխավոր ողբերգություններից շեղող թեմաներ նետել դաշտ և այլն:
Սակայն, այդ կարճատև տեղեկատվական խայծերն այլևս չեն ունենում առաջվա էֆեկտը: Մարդկանց կարող ես հիմարի տեղ դնել, բայց չի նշանակում, որ մարդիկ հիմար են: Բոլոր սոցհարցումները ևս ցույց են տալիս, որ Նիկոլը մնացել է միայնակ, և չունի հանրային աջակցություն»: