Պուտինն առաջարկել է մշակել Միութենական պետության անվտանգության ապահովման հետ կապված բոլոր մանրամասները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է երկու երկրների գլխավոր շտաբների պետերին և պաշտպանության նախարարություններին հանձնարարել մշակել Միութենական պետության անվտանգության ապահովման հետ կապված բոլոր մանրամասները։
«Ես առաջարկում եմ պաշտպանության նախարարություններին և գլխավոր շտաբների պետերին հանձնարարել մշակել բոլոր մանրամասները, որոնք կապված են այս համատեղ աշխատանքի հետ»,-ասել է Պուտինը։
Լուկաշենկոն համաձայնել է այս առաջարկին։