Հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց. խմբագիրներ

Երեկ հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրում, ինչի նպատակով նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։

Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում:

Հաշվի առնելով այդ նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին:

Հայտարարությանը միացել են՝

  1. Ժաննա Ծառուկյան – LIVEnews.am կայքի գլխավոր խմբագիր
  2. Բագրատ Եսայան– «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն
  3. Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
  4. Սաթիկ Սեյրանյան – «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ
  5. Աննա Իսրայելյան -«Aravot.am» կայքի գլխավոր խմբագիր
  6. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր
  7. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր
  8. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am կայքի գլխավոր խմբագիր
  9. Վահե Սարգսյան – «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր
  10. Սոնա Տռուզյան – «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար
  11. Շավարշ Գևորգյան -«Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար
  12. Սևակ Հակոբյան – Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
  13. Քնար Մանուկյան- «ժողովուրդ» օրաթերթի և «Armlur.am» կայքի գլխավոր խմբագիր
  14. Տաթև Այվազյան – «Armday.am» կայքի գլխավոր խմբագիր
  15. Հրանտ Մելիք-Շահնազարյան – «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր
  16. Անժելա Նալբանդյան – PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր
  17. Հասմիկ Սարգսյան– 7or.am կայքի գլխավոր խմբագիր
  18. Կարեն Անտինյան – Blognews.am կայքի գլխավոր խմբագիր
  19. Փայլակ Ֆահրադյան – Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր
  20. Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր
  21. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր
  22. Ֆլորա Նախշքարյան – «Գոլոս Արմենիի» թերթի և կայքի գլխավոր խմբագիր
  23. Տիգրան Գալստյան – MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր
  24. Անահիտ Ոսկանյան – Panorama.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր
  25. Գագիկ Շամշյան – SHAMSHYAN.com-ի գլխավոր խմբագիր
  26. Արտակ Ճաղարյան – «Փաստ» թերթի գլխավոր խմբագիր

 

Հայտարարությունը բաց է միանալու համար: