Դատարանը որոշեց ազատության մեջ թողնել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի կողմից բերված բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ։

Քրեական գործի նախաքննության տեսանելի ընթացքը ևս ցույց է տալիս, որ պետական պատվերի շրջանակներում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեջ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ։

 

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից