Հայուհին Վրաստանում 14-րդ երեխային է լույս աշխարհ բերել

Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի բնակիչ Վարդուհի Ղազարյանը 43 տարեկանում լույս աշխարհ է բերել 14-րդ երեխային։

«Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, Վարդուհին Գյումրի քաղաքից է, 19 տարեկանում ամուսնացել է ու տեղափոխվել Վրաստան։

Կինը պատմել է, որ դեռ մանուկ հասակում իր երազանքն է եղել մայր դառնալը, բայց երբեք չի մտածել այդքան շատ երեխա ունենալու մասին։ Առաջին անգամ մայրացել է 20 տարեկանում։ Այժմ ավագ որդին 23 տարեկան է։ 14 երեխաներից երկուսը ուսանողներ են, մնացածը դպրոց ու մանկապարտեզ են հաճախում։
Երեխաների անուններն են՝ Հակոբ, Ալեքսան, Հովհաննես, Մանուկ, Նարե, Հարություն, Դավիթ, Արֆին, Մարիամ, Գոհար, Մկրտիչ, Լուսինե, Անգելինա և Դանիել։

Ղազարյանների ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Բացի այդ, նրանք նաև պետական աջակցություն են ստանում երեխաների համար։