Ֆրանսիացիներին առաջարկել են «ցրվել տներով»՝ գազը խնայելու համար

Ֆրանսիացիները ստիպված կլինեն վերադառնալ հեռավար աշխատանքի, որպեսզի գոյատևեն գալիք ձմռանը ռուսական գազի մատակարարումների կրճատման պայմաններում: Նման կարծիք է հայտնել BFM TV-ի տնտեսական մեկնաբան Ստեֆան Պեդրացին։

Ավելի վաղ Ֆրանսիայի էներգետիկ փոխակերպման նախարար Անես Պանիե-Ռունաշեն հայտարարել էր, որ ռուսական գազի ներկրումը կրճատվել է, բայց չի դադարեցվել։

«Վերսկսել հեռավար աշխատանքը, առաջին հայացքից թվում է, թե դա օգուտ չէ. յուրաքանչյուր առանձին բնակելի տան ջեռուցումն ու լուսավորությունը կարող է ավելի շատ էներգիա ծախսել, քան մեկ աշխատավայրի ջեռուցումն ու լուսավորությունը: Այնուամենայնիվ, կա կարանտինի օրինակը, երբ սպառումը (էլեկտրաէներգիան) նվազել էր հինգ տոկոսով»,- ասել է փորձագետը։

Դիտարկվում են նաև այլ տարբերակներ։ Մասնավորապես, ուսումնասիրվում է աշխատանքային ժամերի փոփոխման հնարավորությունը՝ առավոտյան և երեկոյան ժամերին առավելագույն ծանրաբեռնվածությունը հավասարեցնելու համար: Բացի դրանից, չի բացառվում մեծ քանակությամբ էներգիա սպառող արտադրություններում  վերակազմավորման տարբերակը՝ կրճատելու նպատակով։

Պեդրացին զգուշացրել է, որ գազի անբավարարության սպառնալիքը շատ իրական է։ «Ակնհայտ է, որ դա ճիշտ է, նույնիսկ եթե կառավարությունը  չի բարձրաձայնում»,- կարծում է նա։