Արևմուտքը չի կարողանում մեկուսացնել Ռուսաստանին. «Ֆինանսյալ թայմս»

Ռուսաստանին մեկուսացնելու Արևմուտքի ջանքերը ձախողվում են, ասվում է բրիտանական Financial Times թերթի մեկնաբան Էդվարդ Լյուսի հոդվածում:

«Արևմուտքին չի հաջողվում մեկուսացնել Ռուսաստանին» վերնագրով հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը «բարձրացնում է բազմաբևեռ աշխարհի պահանջարկը»։ Նրա խոսքով, ոչարևմտյան աշխարհի մեծ մասը «փափագում է ռազմավարական ինքնավարության»:

«Մենք չենք կարող մեղադրել այնպիսի երկրներին, ինչպիսիք են Հնդկաստանը և Բրազիլիան, որ նրանք ռուսական նավթը զեղչով են գնում: Պետք չէ նաև զարմանալ, որ ռուսական հացահատիկ գնել ցանկացողները բավականին են»,- գրում է Լյուսը:

Մեկնաբանը նշում է, որ Հնդկաստանն ու Չինաստանն օգնում են ստեղծել ռուսական ապրանքների փոխադրման այլընտրանքային վճարային համակարգեր և ռուսական ապրանքների փոխադրման երթուղիներ ու չեզոքացնում են բազմակողմ համակարգից Ռուսաստանին բացառելու Արևմուտքի ջանքերը։

«Եթե ուզում ենք, որ մյուս երկրները մեզ հետևեն ընդդեմ Ռուսաստանի, պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչ են նրանք ուզում: Անընդհատ ինքներս մեզ կրկնելով, թե մենք խավարի դեմ լույսի պատերազմի մեջ ենք, որում ոսկե միջին չկա, դիվանագիտական ​​ռազմավարություն չէ», – կարծում է Լյուսը: