Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական նիստը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուրբաթ բացել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 80-րդ նիստը, որը դեմ առ դեմ անցկացվում է Մոսկվայում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր հանդիպումը կայանում է Պաշտպանության նախարարների խորհրդի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ Համատեղ աշխատանքի տարիների ընթացքում ձևավորվել է վստահելի հարաբերությունների մթնոլորտ՝ նպաստելով Համագործակցության երկրների զինված ուժերի միջև ավանդական ուղղությունների ամրապնդմանը և փոխգործակցության նոր ոլորտների զարգացմանը»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով, միջոցառման ձևաչափը հնարավորություն է տալիս ընդլայնել ԱՊՀ շրջանակներում գործընկերային հարաբերությունների միջակայքը, ինչպես նաև արդյունավետ որոշումներ ընդունել՝ ի շահ ռազմական անվտանգության ապահովման։

«Դեմ առ դեմ հանդիպման անցկացումն ընդգծում է մեր հանդիպումների կարևորությունը ռազմաքաղաքական բարդ պայմաններում»,- հավելել է ՌԴ գերատեսչության ղեկավարը։