Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի համար նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվում

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի համար նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվում: Նրա խոսքերը ներկայացնում է ՏԱՍՍ-ը։

«Չկա առարկայական նախապատրաստություն, կա վավեր հրավեր, կա նախագահի մտադրություն այն օգտագործելու, բայց հստակ ժամկետների մասին դեռևս որոշակիություն չկա»,-ասել է Պեսկովը։

ՄԱԿ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակով Պուտինի Թուրքիա կատարելիք այցի մասին տեղեկությունը տարածել է A Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի աղբյուրները: ԶԼՄ-ները հայտնում են, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենային մեկ շաբաթից։