Իրանն ու Ռուսաստանն ընդգծել են միակողմանի պատժամիջոցների անօրինականությունը

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են միակողմանի ու կամայական պատժամիջոցների անօրինականությունը: Գրում է ParsToday-ը:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հինգշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, իր թվիթերյան  միկրոբլոգում  գրել է. «Մենք բովանդակալից բանակցություններ ունեցանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումները»։

Նա հավելել է, որ հանդիպման ժամանակ ընդգծվել է կամայական պատժամիջոցների անօրինականությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Մենք պայմանավորվեցինք ակտիվացնել  պայմանավորվածությունների լիարժեք իրագործմանն ուղղված համատեղ ջանքերը»։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Թեհրան կատարած այցի ընթացքում, հանդիպել էր ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանի հետ: