Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի գլխավոր դատախազները կհանդիպեն Մինսկում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կկայանա ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստը։

ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այդ շրջանակներում նախատեսվում է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի առանձին հանդիպումը Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի և Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Նրանք կքննարկեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։