Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել է հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը․ ԲՏԱՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել.

Եղանակային պատճառներով պայմանավորված՝ էլեկտրականության սնուցման խափանման

հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել էր
հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը:

Կատարված վթարավերականգնողական  աշխատանքների արդյունքում հեռարձակումն
արդեն  վերականգնվել է։

Հայցում ենք ձեր ներողամտությունը։

Հասարակության հետ կապերի բաժին