«Եվրատեսիլ-2023»-ը Ուկրաինայում չի անցկացվելու

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտնել է, որ 2023 թվականին Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթը չի կայանալու այս տարվա հաղթող երկրում՝ Ուկրաինայում` երկրում ռազմական գործողությունների պատճառով:

Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ միջոցառմանը մասնակցող և դրանում ներգրավված յուրաքանչյուրի անվտանգությունը երաշխավորելու նպատակով: Միջոցառման կազմակերպումը պետք է անհապաղ սկսվի ընդունող երկրում:

«EBU-ն ափսոսանքով որոշում է կայացրել միջոցառումը տեղափոխել այլ երկիր և կշարունակի քննարկումները հաջորդ տարվա Եվրատեսիլ երգի մրցույթի համար հարմար վայր գտնելու համար»,-ասված է հայտարարությունում: