ԱՆ-ում քննարկվել է ՌԴ-ում կալանավորված ՀՀ քաղաքացիների արտահանձնման գործընթացը

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ընդունել է ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիային՝ Շահեն Պետրոսյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ կամ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանի՝ առանց մյուս երկրում փաստաբանների պալատի լիցենզիա ստանալու փաստաբանական գործունեություն ծավալելու հնարավորությունը, անդրադարձ է կատարվել արդարադատության թվայնացման գործընթացում ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիայի փորձագետների ներգրավման հնարավորությանը: Այս համատեքստում առանձնացվել է «Էլեկտրոնային դատարան» համակարգի վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի մշակման ուղղությունը:

Քննարկման ընթացքում հնչել են նաև առաջարկներ՝ ուղղված ՌԴ-ում կալանավորված ՀՀ քաղաքացիների արտահանձնման գործընթացի համակարգմանը, ՀՀ պետական մարմիններին հասցեագրվող փաստաթղթերի օրինակելի ձևերի միասնական ռեեստր ներդնելու հնարավորությանը:

Համագործակցության շարունակականության երկուստեք կարևորման համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչներին ներգրավել ինչպես էլեկտրոնային արդարադատության, այնպես էլ դատաիրավական բարեփոխումների գործող աշխատանքային խմբերում: