ԱՄՆ երեք դեսպանները մտքեր են փոխանակել Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում ԱՄՆ քաղաքականության շուրջ
Վաշինգտոնում ընթացող ԱՄՆ դեսպանների համաժողովի շրջանակում դեսպաններ Լին Թրեյսին, Քելի Դեգնանը, Լի Լիցենբերգերը մտքեր փոխանակեցին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ քաղաքականության, ծրագրերի և դրանց համակարգման շուրջ։
«Նրանք ընդգծեցին փոխգործակցությունն ամրապնդելու, անկախությանը զորավիգ լինելու և տարածաշրջանի ժողովուրդների համար առավել անվտանգ, կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր հանձնառությունը»,-նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունում։