ԱՄՆ-ը պաշտպանության ծախսերը կավելացնի 37 մլրդ դոլարով

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը փոփոխել է երկրի 2023 թվականի պաշտպանության բյուջեի նախագիծը՝ ավելացնելով այն 37 միլիարդ դոլարով, ներառյալ Ուկրաինային ռազմական օգնության ավելացումը մինչև 1 միլիարդ դոլարի, որը երևում է հանձնաժողովի չորեքշաբթի հրապարակված որոշումից:

Երկուշաբթի հանձնաժողովի կողմից ներկայացված բյուջեի առաջին նախագծի համաձայն՝ 2023 ֆինանսական տարում Ուկրաինային ռազմական օգնության ծախսերը գնահատվել են 450 միլիոն դոլար։ Փաստաթղթի համաձայն՝ Պենտագոնի ղեկավարին առաջարկվում է լիազորել «Ուկրաինայի կառավարությանը հետախուզության և անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերելու համար»։

Ներկայացուցիչների պալատի բյուջեի նախագծում փոփոխություններն ընդունվել են հանձնաժողովի անդամների մեծամասնությամբ։ Նրա օգտին քվեարկել է 42 կոնգրեսական, դեմ՝ 17։