ՀՔԾ-ն այդպիսով իմ նկատմամբ կատարել է հանցագործություն

Քիչ առաջ ավարտվեց ինձ ու Արա Բաբլոյանին վերաբերող քրեական գործի հերթական դատական նիստը:

Հիշո՞ւմ եք, որ ասում էի հենց սկսվի քրեական գործի նյութերի հետազոտումը շատ հետաքրքիր հանգանանքներ է բացահայտվելու:

Այսօր այդպիսի առաջին բացահայտումն արեցի: Քրեական գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ ՀՔԾ-ն մինչև ինձ հարցաքննելը, անգամ մինչև ինձ հարցաքննության հրավիրելը, արդեն իմ նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց էր ընտրել: ՀՔԾ-ն այդպիսով իմ նկատմամբ կատարել է հանցագործություն:

Այս դեպքի բացահայտման նպատակով դատարանը նիստի ընթացքում դիմեց մեղադրողին, որպեսզի վերջինս քրեադատավարական ընթացակարգով դեպքին ընթացք տա, քննություն կատարվի և արդյունքների վերաբերյալ տեղեկացնի դատարանին։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից