Ժողովո՛ւրդ, ոտքի՛, սրանք երկիրը տանում են կործանման (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է։

Արցախում` սովորական արցախցուց մինչև  բարձրաստիճան պաշտոնյա, 30 տարի եղել են այն համոզման,  որ անկախ այն բանից,  թե ինչ է քննարկվում ու  բանակցվում  Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինչ փաստաթուղթ է դրված բանակցային սեղանին՝ վերջին խոսքը Արցախինն է, քանի  որ արցախցին է իր ճակատագրի տերը:

Սակայն Ադրբեջանը, համանախագահների քար լռության ներքո, գնաց ուժի կիրառման` պատերազմով պարտադրեց իր լուծումը։

Բայց սա ամենևին չի՛ նշանակում համակերպվել պատերազմի աղետալի հետևանքների հետ, չի՛  նշանակում, որ արցախյան հարցը փակված է, ինչն Ալիևի ցանկությունն է,  ու համակերպվել` կնշանակի կատարել Ալիևի ցանկությունը:

Հետևաբար, այսօր առավել քան գործուն պետք է լինի  Արցախի իշխանությունը, ավելի շատ պետք է լսվի Արցախի ձայնը: Եթե նախկինում Արցախն իր հույսը դրել էր Հայաստանի վրա՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորի,  ապա  Հայաստանի ներկայիս իշխանությունը վաղուց է ձեռքերը լվացել Արցախից, ավելին`գնում է Արցախը Ադրբեջանին ամբողջությամբ հանձնելու ճանապարհով:

Եվ այս իրավիճակում Արցախի իշխանության պասսիվությունը, վախվորած, անհամարձակ քայլերը,  կաշկանդված ու կրավորական կեցվածքը սեփական ճակատագրի հարցում՝ ուղղակի անհասկանալի է։

Ի դեպ, մեկ երկու անատամ ու զգուշավոր հայտարարությունները ոչինչ չեն նշանակում, խոսքս Արցախի ղեկավարության ակտիվ քաղաքականության մասին է, ինչն այս ճակատագրական օրերին չենք տեսնում:

Մանրամասները՝ տեսանյութում