Գերմանիան և Ֆրանսիան մի կողմ են քաշվում՝ Ուկրաինային միայնակ թողնելով Ռուսաստանի հետ

Ֆրանսիան և Գերմանիան որոշել են մի կողմ քաշվել և Ուկրաինային մենակ թողնել Ռուսաստանի հետ, գրում է մեկնաբան Էնդրյու Թետենբորնը Spectator ամսագրի հոդվածում։

Նրա խոսքով՝ ԵՄ-ում պառակտում է տեղի ունեցել Կիևին աջակցելու հարցում։ Բրիտանացի լրագրողը մեջբերել է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ այս երկրների բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է շուտափույթ խաղաղ կարգավորմանը։

«Անկեղծ ասած, դա նշանակում է, որ նրանք նախընտրել են մի կողմ քաշվել և Ուկրաինային Ռուսաստանի հետ մենակ թողնել՝ փորձելով բանակցել հնարավորինս ընդունելի պայմաններով», – ասել է Թետենբորնը:

Հրապարակման հեղինակը նշել է, որ Իտալիան և Շվեդիան հավատարիմ են նույն տեսակետներին, ամենաանզիջում դիրքերը զբաղեցնում են Լիտվան և Լեհաստանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։