Այսօրվա մեր հիմնական խնդիրը նորից ազգ դառնալն է

Եկեք չվախենանք իրականությունը ճիշտ բնութագրել։ Դա պետք է սթափ հետևություններ անելու համար, առանց որի չենք կարող ելքեր որոնել։

Ինչ է Ազգն։ Ազգն այն ժողովուրդն է, որ կարողանում է ստեղծել բոլորի կողմից ընդունելի քաղաքական ինստիտուտներ, ձևավորել համակեցության կանոններ, մոբիլիզացվել ընդհանուր խնդիրների շուրջ ու կայացնել որոշումներ։ Ազգ ձևավորելու համար առաջին հերթին պետք է ունենալ ինտելեկտուալ պոտենցիալ։

Այս չափորոշիչները բացակայում են, մենք հիմա ամբոխ են։ Ամբոխից նորից ազգ դառնալն է այսօրվա համար մեկ քաղաքական օրակարգը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից