Ուկրաինան ավերված է. ԱՄՆ գնդապետը ընդունել է Կիևի ռեժիմի պարտությունը

Ուկրաինացի ազգայնականները չեն կարող դիմակայել Ռուսաստանի զինված ուժերին, նույնիսկ Վաշինգտոնի աջակցությամբ, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը Youtube-ի Judging Freedom ալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Ուկրաինան որպես պետություն դադարեց գոյություն ունենալ Վլադիմիր Զելենսկու վարած քաղաքականության պատճառով։

«Ուկրաինան այժմ ձախողված պետություն է, այն ավերված է»,- գնդապետի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Մաքգրեգորի կարծիքով՝ Կիևն արդեն պարտվել է, իսկ հակառակն ասելը հիմարություն է։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը սխալ է գործում՝ Կիևին միլիարդավոր դոլարների ֆինանսական օգնություն տրամադրելով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։